ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 15-ին, կառավարության նիստի սկզբում անդրադարձավ իր Լիբանան պաշտոնական այցելությանը:

«Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաեւ գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում»,-ասաց նա;

Ելնելով դրանից, Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց մեկամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարելու ուղղությամբ եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել հայ-լիբանանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների հարցերի օրակարգերի ձեւավորման, ինչպես նաեւ քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ;

«Այստեղ պետք է նաեւ հստակ ձեւակերպել ժամկետներն այն գործարարների, որոնց հետ պայմանավորվել ենք իրենց այցերը կազմակերպելու վերաբերյալ»,-ընդգծեց վարչապետը: