News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը այսօր՝ մարտի 15-ին, կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ կենսաթոշակի եւ պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին:

Նա նշեց, որ գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ՝ պետական  կենսաթոշակների, նպաստների արգելանքի եւ բռնագանձման կիրառման դեպքերում:

«Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել:

Միաժամանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաեւ տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասանելիության բացակայությամբ»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով դա՝ Կարեն Կարապետյանն Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, եւ «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենին հանձնարարեց եւ առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաեւ՝ օրենքով սահմանված այլ վճարների, արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների եւ ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում՝ քննարկելով թվային  գործիքների ներդրման եւ լուծումների նախատեսման հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ