News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ էլեկտրոնային առողջապահության ամբողջացման ներդրման աշխատանքներին:

Նրա խոսքով, Առողջապահության նախարարության կողմից ըստ կառավարության միջոցառումների ծրագրի, սահմանված ժամանակացույցի իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները. «Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային ենթակայության բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին»,-ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման եւ զարգացման, Առողջապահության, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարեց, իսկ Երեւանի քաղաքապետին առաջարկեց 15-օրյա ժամկետում քաղաքային եւ մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ օգտատերերի համացանց մուտք գործելու եւ էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: նա նաեւ հանձնարարեց կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ։

«Այստեղ մարզպետները բան չունե՞ն անելու: Այստեղ մարզպետներին էլ պետք է ավելացնել: Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք, չեմ կարծում, որ այստեղ որեւէ խնդիր կա: Դա է, չէ՞, պրոբլեմը», - ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ