News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության պարագայում գոյություն ունի միջազգային հավասարակշռություն։ Այսպիսի կարծիք է հայտնել Քարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը Երեւանում անցկացվող «Լեռնային Ղարաբաղում  խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ։

Գիտաժողովն իրականացվում է «Հասարակության եւ որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Նրա խոսքով, տիրապետող է կարծիքը, թե հակամարտությունն աշխարհաքաղաքական է. «Պետք է հիշել, որ Ռուսաստանի  եւ Թուրքիայի  միջեւ առաջացել էր լուրջ խնդիր, որը համընկել էր 2016 թվականի իրադարձությունների հետ, սակայն հակամարտության դինամիկան էականորեն չի փոխվել, այսինքն՝ այն կախված չէ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններից։ Եթե այն աշխարհաքաղաքական հակամարտություն լիներ, կարելի կլիներ դինամիկայի փոփոխություն ակնկալել»,–պարզաբանել է փորձագետը։ Այս առնչությամբ նա նկատել է, որ աշխարհում նոր միտում կա՝ խոշոր պետությունները որոշակի շահեր ունեն տարածաշրջանում, Բաքվում եւ Երեւանում, եւ այդ շահերը գերակայում են հակամարտության լուծման շահերին։ Ռուսաստանի շահերը կապված են Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների հետ։

Փորձագետը ընդգծել է, որ բավականին հզոր կոնսենսուս է առկա Ռուսաստանի, ԱՄՆ–ի եւ Եվրոպայի միջեւ այս հակամարտության կարգավորման հարցում։ Մոտեցումները երեւում են համանախագահող երկրների առաջնորդների մի շարք հայտարարություններում։Նրանց միջեւ չկան տարաձայնություններ արդյունքի առնչությամբ, տարածայնությունները վերաբերում են նյուանսներին։ Սակայն հավասարակշտության վիճակը երկիմաստ է վերջնական կարգավիճակի հարցում, այստեղ տեսլական չկա, իսկ կարգավորումը հետաձգվում է։ Կողմերի միջեւ շարունակվում են ակտիվ դիվանագիտական եւ տեղեկատվական պատերազմները։ Ընդ որում, փորձագետի կարծիքով, երկու կողմերն էլ համոզված են, որ ռազմական հակամարտությունն ավարտված չէ եւ առջեւում եւս մել «լուրջ մարտ» է սպասվում։ Այդ է պատճառը, որ Երեւանն ու Բաքուն շատ զգույշ են հնարավոր փոխզիջումների հարցում։

«Աշխարհում փոխվում է նորաձեւությունը անջատողականության առումով։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ անջատողականությունը վատ է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ լավ։ Սակայն կան բացառություններ»,–նշել է Վաալը եւ որպես գլխավոր օրինակ Եվրոպայում հիշատակել Կոսովոն՝ հավելելով, որ չնայած բոլոր խոսակցություններին, այն նման է ղարաբաղյան հակամարտությանը. «Ղրիմից հետո սկսվեց ավելի շատ խոսվել տարածքային ամբողջականության մասին։ Սա ոգեւորեց Ադրբեջանին»,–նշել է փորձագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը փորձել է ԵՄ գագաթաժողովի հռչակագրում իրեն շահավետ դրույթներ մտցնել։ Այժմ կողմերը շարունակում են հետեւել աշխարհում նկատվող  միտումներին։

Քննադատելով Ռուսաստանի կողմից կողմերին զինելու քաղաքականությունը՝ նա նկատել է, որ Ռուսաստանը չունի բավականաչափ փափուկ ուժ հարցի լուծման համար, չնայած նրա դերը չպետք է հերքել։ «Բոլորը ցանկանում են հակամարտության լուծումը, բայց իրենց կողմից նվազագույն ծախսերով։ Ոչ ոք չի ցանկանում լինել հակամարտության «տերը»»,–նշել է Վաալը՝ միաժամանակ, բավականին քննադատորեն խոսելով ԵԱՀԿ գործունեության արդյունավետության մասին։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ջանքերով փակվեց ԵԱՀԿ գրասենյակը Երեւանում։

Նա հիշեցրել է, որ բոլոր փաստաթղթերում եւ հայտարարություններում, առաջին հերթին, խոսվում է խաղաղության պահպանման եւ վստահության մթնոլորտի ամրապնդման մասին։ Փորձագետի խոսքով, հնարավոր չէ տունը կառուցել առանց հատակի։ Խոսելով բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին՝ նա հիշել է հին իռլանդական ասացվածքը այն մասին, թե ինչպես են գյուղացուն հարցնում Դուբլին տանող ճանապարհը, իսկ նա մտածելով պատասխանում է. «Ես այստեղից Դուբլին չէի գնա»։ «Բայց որտեղից պետք է սկսել»,–նկատել է Վաալը։ Նրա խոսքով, տպավորություն է, թե Մոսկվան չի ցանկանում  այլ խաղացողների մասնակցությունը հակամարտությունում։ Սակայն, հարեւաններն, ինչպես օրինակ, Իրանն ու Վրաստանը կարող են դրական դեր խաղալ՝ ունենալով լավ հարաբերություններ հակամարտող կողմերի հետ։

Կարգավորման հեռանկարներին անդրադառնալով՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու ադրբեջանը փոխվում են, սկսում են զարգանալ առանց Ռուսաստանի կողմը նայելու. «Բայց չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցով դինամիկան կփոխվի»,- ասել է Վաալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ