News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս օրինագծով հստակ կսահմանափակվեն նախընտարական քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունները ոչ միայն թեկնածուների, այլեւ պետական ծառայողների կողմից: Այս մասին մարտի 15-ին ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Պաշտոնյայի խոստովանությամբ՝ Հայաստանում անցկացված ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ եւ պաշտոնական դիրքի սահմանազանցման դեպքեր այն անձանց կողմից, որոնք պատասխանատու էին արշավի եւ բուն քվեարկության ընթացքի համար, ինչի մասին վկայել են միջազգային շատ կառույցներ ու կազմակերպություններ: «Միջազգային կառույցներն իրենց զեկույցներում նշել են, որ առկա է վտանգ, որ պաշտոնյաները կամ պաշտոնատար անձինք կօգտագործեն ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսը իրենց ձեռնտու թեկնածուին կամ իշխող կուսակցությանը առաջ մղելու համար»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Ըստ որում՝ նա ընդգծեց, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ վարչական ռեսուրս ասելով նկատի ունեն ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական, ոչ նյութական ու այլ ռեսուրսները, որոնք ոչ թե մասնավոր, այլ հանրային բյուջեի մասն են: Նա նշեց, որ այս օրինագծով կարգելվի նշված ռեսուրսների օգտագործումը այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից ընտրությունների անցկացման ժամանակ այս կամ այն թեկնածուին աջակցություն ցուցաբերելու համար: Այսպես՝ կարգելվի օգտագործել հասարակական եւ ծառայողական տրանսպորտը, բյուջեի միջոցները, տարածքները, կապի միջոցները, տեղեկությունները, ինչպես նաեւ այլ կարգի նյութական եւ մարդկային ռեսուրսները:

Դրանից բացի, նախընտրական քարոզչություն անցկացնելը կտրականապես կարգելվի դատավորներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին, դատախազներին, քննիչներին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամներին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ