News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը պահուստային ֆոնդից 203,1 մլն դրամ հատկացրեց էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար այն բուժհաստատությունների վճարումները, որոնք պետական պատվերի շրջանակում անվճար եւ արտոնյալ բուժծառայություններ են տրամադրում: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության մարտի 15-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է սուբսիդավորման միջոցով պետպատվեր կատարող բուժհաստատությունների վճարումների համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում հատկացնել: Մասնավորապես՝ 100-տոկոսանոց սուբսիդավորում է նախատեսված պոլիկլինիկաների, ամբուլատորիաների եւ սահմանամերձ հիվանդանոցների համար, 70-տոկոսանոց սուբսիդավորում՝ բոլոր մարզային եւ մայրաքաղաքային հաստատությունների համար, որոնք պետպատվեր են կատարում եւ ունեն մինչեւ 100 մլն դրամի շրջանառություն, 50-տոկոսանոց՝ մայրաքաղաքի բուժհաստատությունների համար, որոնց ամսական շրջանառությունը 100 մլն դրամից ավելի է:

«Առաջարկվում է 2017 թվականին հաստատությունների օպտիմալցման հետեւանքով խնայված 49 մլն դրամը, ինչպես նաեւ պետգնումների ընթացքում խնայված 153 մլն դրամը բուժհաստատություններին հատկացնել որպես սուբսիդիա»,- նշեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ