Ռուսաստանից, Իրանից եւ Թուրքիայից փորձագետները հինգշաբթի Աստանայում անցկացնում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման քննարկման նպատակով երկկողմ հանդիպումներ, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՄԱԿ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ռամզի ար Ռամզին:
«Առայժմ միայն երկկողմ հանդիպումներ են ընթանում»,- հայտնել է դիվանագետը:
Հարցին՝ բանակցություններն ինչպե՞ս են ընթանում, ար Ռամզին պատասխպանել է. «Վաղը կիմանանք»:
Փորձագետների խորհրդակցությունները նախապատրաստում են Աստանայում 3 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որը նախատեսված է ուրբաթ օրը: