News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչ «Ելք» դաշինքում վերջնական որոշում կընդունվի Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքար սկսելու հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն քաղաքապետարանից  թույլտվություն է ստացել ապրիլի 3–ին Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու  վերաբերյալ։

Ուշագրավ է, որ հանրահավաք անցկացնելու մասին  դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացել է միայն երեկ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը NEWS.am–ի հետ զրույցում  ասաց, որ քննարկումները շարունակվում են դաշինքում եւ դեռ հայտնի չէ՝ ինչ որոշում կլինի։ Ըստ նրա, քանի որ  փողոցային պայքարի ճանապարհային քարտեզի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր»–ն է, հույս ունի, որ «Ելք»–ը դա կընդունի եւ նախապատրաստական աշխատանքներն սկսել է։

«Բայց դեռեւս որոշում չկա, որ որեւէ բան անելու ենք։ Սա ընդամենը տակտիկական քայլ էր հետագայում փաստի առաջ չկանգնելու համար: Դեռ որոշում չկա, որ այդ օրն ինչ–որ բան առհասարակ լինելու է։ Մենք տեղյակ չէինք իրազեկումից, երեկ եմ իմացել, երբ արդեն քաղաքապետարանի կայքում կար, բայց խնդիր չեմ տեսնում»,–ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս ճանապարհային քարտեզին միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չէ, որ դեմ է, դաշինքում այլ  կուսակցությունների ներկայացուցիչներ նույնպես դեմ են. «Լուսավոր Հայաստանը» չի միայն, որ դեմ է առաջարկված փաթեթին, դաշինքում մեծամասնությամբ դեմ են առաջարկված նախագծին,  այսինքն՝ ոչ թե դեմ են, այլ խնդիրներ են տեսնում։ «Լուսավոր Հայաստանը» դեմ չէ փողոցային պայքարին, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներն էլ տեսնում են ռիսկեր, որոնք քննարկվում են։ Կան մտահոգություններ՝ արդյոք ծախսվող ռեսուրսն ու էներգիան նպատակին կծառայի, թե ոչ։  Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդին չենք տանի հիասթափության եւ այսօր քննարկում նեք՝ արդյոք սա չի լինելու այդ հիասթափության տանելու փակուղին»,–ասաց պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
Ամենաշատ