News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մարտի 15-ի նիստում հաստատեց 2018-2030 թվականների համար  ջրամատակարարման եւ դրենաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը ու ֆինանսավորման ծրագիրը: Որոշման նախագիծը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Վոլոդյա Նարիմանյանը: 

Նրա խոսքով՝ այս ռազմավարության համաձայն Հայաստանի ջրային ոլորտում հետագա բարեփոխումները պետք է կենտրոնանան դրենաժի, ինչպես նաեւ ոչ ցանցային տարածքների ջրամատակարարման բարելավման վրա: 

Փաստաթղթի համաձայն՝ ջրային հատվածի նախկին բարեփոխումները հիմնականում կենտրոնացած էին ցանցային շրջանների ջրամատակարարման բարելավման վրա, եւ գրեթե 570 ոչ ցանցային բնակավայրերը ցածրորակ ծառայություն են ստանում ու համարժեք ներդրումների կարիք ունեն:

Մինչեւ միասնական օպերատորի ընտրությունը  բնակելի համալիրներում ջրամատակարարման ծախսերի մեծ մասն ուղղվում էր գոյություն ունեցող գույքի վերակառուցմանը: Հիմա այս ծախսերը կատարում է միասնական օպերատորը, եւ ոչ ցանցային շրջանները հաճախ զրկված են ուշադրությունից եւ համապատասխան ֆինանսավորումից:

Ռազմավարության շրջանակում կառավարության առաջնահերթ գործողություններն են պայմանագրով վարձակալված գույքի արդյունավետ կառավարումը, շահագործումը եւ տեխնիկական սպասարկումը, վարձակալներին ծառայությունների արդյունավետ տրամադրումը, ինչպես նաեւ հասարակության համար ընդունելի սակագների փոփոխությունը, հուսալի եւ հասանելի ծրագրերի իրականացումը ջրամատակարարման եւ դրենաժի համակարգերի կայուն, անվտանգ եւ անընդհատ ապահովման համար  ինչպես ցանցային, այնպես էլ ոչ ցանցային շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ