News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Moody’s վարկանիշային գործակալությունն Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը դրական է գնահատել՝ հաստատելով այն հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր՝ մարտի 15-ին, վերահաստատելով  Արդշինբանկի վարկանիշները բարձրացրել է դրանց հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների  (LT Bank Deposits (Local Currency)) եւ Ոչ ստորադաս, չապահովված պարտատոմսերի (Senior Unsecured Regular Bond/Debenture) “B1” վարկանիշները:

Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն ու մասնավորապես նշել, որ 2017 թվականի վերջի ցուցանիշներով Բանկը հանդիսանում է Հայաստանի համակարգային բանկերից մեկը: Բանկի վարկանիշի հեռանկարի բարձրացումը հետեւել է 2018թ. մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը:

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչն երկրում մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s եւ Fitch) ստացված վարկանիշ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ