News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Շիշլիի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել շրջանի 2 փողոցներ վերանվանել Հրանտ Դինքի եւ Ուղուր Մումջուի անուններով։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Շիշլիի քաղաքային խորհրդի որոշման մեջ նշվել է, որ Սամանյոլու փողոցը վերանվանվում է Հրանտ Դինքի անունով, իսկ Ըշըք փողոցը՝ Ուղուր Մումջուի (հայտնի լրագրող, ում սպանել են 1993–ին) անունով։

Շիշլիի քաղաքային խորհուրդը 2 փողոցների վերանվանման որոշումներն ուղարկել է Ստամբուլի քաղաքային խորհդին, որի հավանությունից հետո այն օրինական ուժ կստանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ