News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի վարկային բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը եւ Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանն այսօր՝ մարտի 15-ին, ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

«Կոնվերս բանկը վեցերորդ ֆինանսական կառույցն է, որը միացավ այս ծրագրին: Ծրագրի իրականացման ընթացքում տրամադրվել են 1534 միավոր վարկեր 6,9 մլրդ դրամի չափով», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարը նաեւ հավելել է, որ ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում կազմկերպվել է շուրջ 224 դասընթաց, ավելի քան 5300 մասնակիցների տրամադրվել են հավաստագրեր:

Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանի խոսքով` հուշագրի ստորագրումը մանր գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի արտոնյալ պայմաններով ձեռք բերել գյուղտեխնիկա, որը կնպաստի գյուղատնտեսության հետագա զարգացմանը: «Պահանջարկ կա, մենք արդեն իսկ ունենք համապատասխան ազդակներ մանր գյուղացիական տնտեսությունների կողմից», - նշել է նա:

Անդրադառնալով ծրագրի կարեւորությանը` Անդրանիկ Մկրտչյանն իր հերթին ընդգծել է, որ ցածր տոկոսադրույքը թույլ կտա ծրագրի շահառուներին գյուղատնտեսության ոլորտում ծավալել առավել արդյունավետ գործունեություն:

Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է  պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում եւ ստանան հավաստագիր, ինչն էլ  իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:

Մինչ օրս նշված ծրագր շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաեւ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա», «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ», «Կամուրջ ՈՒՎԿ» ՓԲԸ-ների եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ