News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 26-ամյա Հ. Կ.-ն, 32-ամյա Հ. Բ.-ն եւ 19-ամյա Ս. Հ.-ն, խախտելով սահմանային գոտու կանոնները, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ.Կ.-ն իր մոտ ապօրինի պահվող, ընկերոջը` 36-ամյա Ա. Ա.-ին պատկանող որսորդական ակոսափող հրազենով որս անելու նպատակով սահմանային գոտում արձակել է կրակոցներ:

Հ.Կ.-ի մոտ հայտնաբերվել է նաեւ 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Հրազենն ու փամփուշտներն առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության:

Նշված անձինք ներկայացել են բաժին եւ կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ