News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր մարտի 15-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց Իշխան Բարսեղյանի չներկայանալու պատճառով:

Նշենք, որ Իշխան Բարսեղյան դիմում էր ներկայացրել դատարան առ այն, որ ինքը վատառողջ  է, չի կարող ներկայանալ դատական նիստին եւ խնդրում է նիստը հետաձգել:

Մեղադրող Կարեն Բիշարյանն էլ հայտարարեց, որ մեղադրյալ Իշխան Բարսեղյանը միտումնավոր ցանկանում  է ձգձգել դատաքննությունը եւ ամեն անգամ նման պատճառաբանությունններով չի ներկայանում:

«Դատապարտյալների հիվանդանոցից մենք տեղեկություն ենք ստացել, որ Իշխան Բարսեղյանը կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել եւ միտում եմ տեսնում Իշխան Բարսեղյանի կողմից, որ դատաքննությունը ձգձգվի»,-ասաց մեղադրողը:

Դատավոր Վաչե Մարգարյանն էլ  հայտարարեց, որ արդեն տեւական ժամանակ Իշխան Բարսեղյանի չներկայանլով խաթարվում է դատաքննության բնականոն ընթացքը եւ ինքը Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառում նկատողության տեսքով, հետագայում նման կերպ շարունակվելու դեպքում ավելի խիստ դատական սանկցիա կկիրառվի:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 22-ին:

Նշենք, որ գործով դատական նիստերը արդեն մի քանի անգամ հետաձգվում են, Իշխան Բարսեղյանը չի կարողանում վատառողջ լինելու պատճառով ներկայանալ նիստերին:

 Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ