News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում թիվ մեկ թեման դարձել է «Գյուղատնտեսական բանկ» խաղի կազմակերպիչ Մեհմեդ Այդընի կողմից 80 հազար քաղաքացու խաբելու եւ գումարներով Թուրքիայից փախչելու փաստը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  25–ամյա Մեհմեդ Այդընը համակարգչային խաղ էր ստեղծել, որում օգտատերերը վիրտուալ անասուններ կամ հավ են գնում իրական փողերով։ Կազմակերպիչը այդ հավեր կամ անասուններ գնողներին խոստացել էր 220 տոկոս շահույթ մեկ տարի անց՝ հայտարարելով, որ իրենց տված գումարներով իրական անասնաֆերմա է կառուցվում եւ հիմնական շահույթը գալու է հենց այդ անասնաֆերմայից։

25–ամյա երիտասարդին հաջողվել է նման ձեւով հավաքել մինչեւ 1 միլիարդ դոլար 80 հազար քաղաքացուց։ 

Երբ տոկոսները ստանալու համար քաղաքացիները գնացել են «Գյուղատնտեսական բանկ» խաղի գրասենյակ, պարզվել է, որ ընկերությունը լուռ հեռացել էր տարածքից՝ չթողնելով ոչ պարզաբանում։

Անմիջապես հայտնի է դառնում, որ խաղի գլխավոր տնօրեն Մեհմեդ Այդընը անհետացել է, իսկ խաղի բանկային հաշիվներն էլ զրոյական են, այսինքն Մեհմեդ Այդընը տարել է ամբողջ գումարը։

Նշվում է, որ դարի խարդախության հեղինակ Մեհմեդ Այդընը Դուբայի միջոցով փախել է Ուրուգվայ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ