News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չնայած Սկրիպալի գործով բարձրացված աղմուկին եւ վրդովմունքին, Brexit-ի հարցով նախկին ընկերները դվար թե աջակցեն Բրիտանիային ՌԴ հեռ առճակատման ժամանակ: Այս մասին գրում է The Guardian-ի խմբագրի օգնական Սայմոն Թիսդալը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ անժամկետ առճակատումը կարող է տարիներ տեւել եւ Բրիտանիան ընկերների եւ դաշնակիցների կարիք կունենա՝ անողոք  հակառակորդի նկատմամբ գերակայություն ունենալու համար: Սակայն կլինի արդյոք  աջակցություն, դեռ պարզ չէ:

Կան ռազմավարական եւ դիվանագիտական պատկերացումներ. Ռուսատանը միջազգային շատ հարցերում ազդեցիկ խաղացող է, ինչպիսիք են օրինակ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հարցը: Կարեւոր են նաեւ  տնտեսական հարցերը եւ առեւտրային շահերը, որոնցով առաջնորդվում են տարբեր երկրներ:

Այսպիսով, ըստ հեղինակի, այն, որ Թրամփը համառորեն հրաժարվում է բացեիբաց քննադատել Պուտինին՝ լինի դա Սիրիայում քիմիական զենքի չափից ավելի շատ օգտագործումը կամ ԱՄՆ ընտրությունները ձախողելու գաղտնի արշավները, թույլ են տալիս ենթադրել, որ ռուս առաջնորդը նրա վրա ազդեցություն ունի, հնարավոր է՝ անցյալում ՌԴ-ում Թրամփի գործնական կապերի պատճառով: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այն կախում ունի ՌԴ-ի էներգետիկայից, իսկ Ֆրանիսան էլ ունի իր առեւտրային շահերը, Իտալիայում շատերն ընդհանրապես ցանկանում են չեղարկել ՌԴ դեմ պատժամիջոցները:  Ցանկը կարելի է շարունակել:

«Ուստի, երբ Թրամփը Մեյին վստահեցնում է կայուն աջակցության մասին, Մեյը պետք է այլեւս նրա խոսքերին մեծ հավատով չվերաբերվի: Թրամփը շատ է խոսում: Սակայն կարեւոր է այն, թե ինչ է նա անում կամ չի անում», - գրում է Թիսդալը:

Միեւնույն ժամանակ նա կարծում է, որ երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսում է  «սոլիդարության» մասին, Բրիտանիան պետք է զգուշանա, քանի որ դա  «այդ սիրելի ֆրանսիական բառը կարող է ցանկացած բան կամ ոչինչ նշանակել»: Նման կասկածամտությունը, ըստ նրա, պետք է նաեւ վերաբերվի Բյուսելի եւ ԵՄ այլ մայրաքաղաքների հայնած աջակցությանը:

«Այս ընկերների եւ գործընկերների միահամուռ դաշինքը, որը կարող է Պուտինին դիմակայել եւ քայլ առ քայլ ստիպել նրա վարքագիծը փոխել, Մեյի համար բարդ խնդիր է: Եվ այժմ, անշուշտ, դա ավելի բարդ կլինի Brexit-ի պատճառով: Ենթադրել, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալու վատ տպավորությունը չի ազդի ԵՄ-ի հետ ապագա համագործակցության վրա, նման դեպքերում անհեթեթ ենթադրություն է:

Բնական է, բոլորը համաձայն են, որ Սոլսբերիում տեղի ունեցածը սասափելի է: Սակայն, իրականում, ինչ-որ գործնական քայլեր ձեռնարկելը, որպեսզի օգնեն ԵՄ-ից դուրս եկող բրիտանացիներին, հատկապես, եթե դա վնասում է ազգային շահերին, բոլորովին այլ հարց է:

Ծայրահեղ ժամանակահատվածում դժվար թե Թրամփը եւ Եվրոպան Մեյին լիակատար աջակցություն ցույց տան, որի կարիքը նա ունի, քանի որ նա դեմ է գնում աշխարհի ամենավտանգավոր եւ անխիղճ առաջնորդներից մեկին: Դա կլինի երկար պատերազմ, եւ ոչ միայն Ռուսաստանի հետ», - ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ