News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 03.08.2015թ.-ին կատարողական վարույթ է հարուցել, որով օրենսդրությամբ սահմանված կարգով «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ին պետք է պարտավորեցներ քանդել «Շուգատուր» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում կառուցված ինքնակամ շինությունները:

Սահմանված ժամկետում դատական ակտի պահանջը չկատարելու դեպքում Ա. Հակոբյանը կատարողական թերթի կատարումը պետք է կազմակերպեր անձամբ՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված ծախսերը, սակայն ԴԱՀԿ ծառայության հիշյալ պաշտոնատար անձը տեւական ժամանակ չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, այն է՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող որոշում չի կայացրել, «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ի համար որոշման պահանջի կատարման ժամկետ չի սահմանել եւ միջոցներ չի ձեռնարկել որոշման կատարումն ապահովելու, իսկ հակառակ դեպքում` դատական ակտը դիտավորությամբ չկատարած անձին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: 

Կատարողական վարույթը հարուցելուց շուրջ 2 տարի հետո միայն` 25.07.2017թ.-ին, դատական ակտը դիտավորությամբ չկատարած «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ի տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար ԴԱՀԿ ծառայությունից գրություն է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն հարկադիր կատարող Ա. Հակոբյանի անգործության հետեւանքով վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով հնարավոր չի եղել վերը նշված ընկերության տնօրենին ենթարկել քրեական պատասխանատվության: 

Ա. Հակոբյանի կողմից ծառայության նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով էական վնաս է պատճառվել «Շուգատուր» ՍՊԸ-ի իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին. վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական բաժինը զրկվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը եւ կատարողական թերթի պահանջները դիտավորությամբ չկատարած կազմակերպության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից:

Ծառայության նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու համար Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է : Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Ամենաշատ