News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի խոշորագույն Iran Air ավիաընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել կանանց համար օդաչուների թափուր հաստիքներ ստեղծելու մասին, հայտնում է Tehran Times պարբերականը:

Ընկերությունը օդաչուների նոր թափուր հաստիքների մասին ամենամյա հայտարարություն է հրապարակել, որից հետեւում է, որ այդ պաշտոնը կարող են զբաղեցնել կանայք, հայտնում է պարբերականը:

Իրանի ֆլագմանային ավիափոխադրող Iran Ai ավիաընկերությունն առաջին անգամ պատրաստ է կին օդաչուների ընդունել, ասել է ընկերության ղեկավար Ֆարզանե Շարաֆբաֆին: Նա հավելել է, որ ներկայումս ընկերության 5 թոփ մենեջերները կանայք են: Դրանից զատ, ընկերությունում ընդամենը 1,78 հազար կին է աշխատում:

Ավիաուղիների տնօրենը հայտնել է, որ համապատասխան ուսուցում անցնելուց հետո կանայք որպես երկրորդ օդաչուներ կաշխատեն որոշակի տեսակի օդանավերում:

Iran Air ավիաընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Թեհրանում, երկրի ներսում ապահովում է 25 երթուղիներ, ինչպես նաեւ տասնյակ միջազգային չվերթներ:

Շարաֆբաֆին անցյալ ամռանը պատմության մեջ առաջին անգամ դարձել է այս ավիաընկերության կին ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ