News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Թեհրանը ստանա միջուկային զենք, Էր Ռիադը կհետեւի նրա օրինակին։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդը CBS This Morning պարբերականին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հեռարձակվելու է մարտի 18-ին, հայտնում է AFP-ն։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան «չի ուզում ձեռք բերել միջուկային ռումբ, բայց եթե Իրանը մշակի միջուկային ռումբ, անկասկած, մենք հնարավորինս շուտ համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք»։

Նա նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին անվանել է «նոր Հիտլեր»։

«Նա (Համենեին) ուզում է ստեղծել իր սեփական նախագիծը Մերձավոր արեւելքում, ինչը շատ նման է Հիտլերին, որը նույնպես ձգտում էր նվաճումների»,- ասել է արքայազն Մոհամեդը։ «Աշխարհի ու Եվրոպայի շատ երկրներ չէին հասկանում, թե որքանով վտանգավոր էր Հիտլերը ու ես չեմ ուզում տեսնել նման զարգացումներ Մերձավոր արեւելքում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ