News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Երկիր ծիրանի»  կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր՝ կուսակցության ստեղծման տարեդարձի միջոցառման ժամանակ հայտարարեց, որ իրենք ընդվզում են հայտարարել եւ այն շարունակելու են մինչեւ վերջ։ Զարուհի Փոստանջյանը նպատակադրվել է համախմբել ողջ ժողովրդին ընդդեմ իշխանական արատավոր համակարգի, սակայն  Սերժ սարգսյանի վարչապետական ծրագրի տապալմաննպատակով ընդվզում սկսկող Նիկոլ  Փաշինյանի պայքարին  միանալու որոշում չունի։

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ  Զարուհի Փոստանջյանը համարում էր, որ «Ելք»–ը արհեստական դաշինք  է եւ նպատակահարմար չհամարեց ընդունել նրանց ցուցակում անցողիկ տեղում հայտնվելու առաջարկը։ Հարցին՝ հնարավոր է՝ փողոցային պայքարի հարցի քննարկման շուրջ կոնսենսուս չլինի  դաշինքում եւ  Ազատության հրապարակ գործուղվի միայն Նիկոլ Փաշինյանը, այս դեպքում  կմիանա՞ Փաշինյանին, Փոստանջյանը պատասխանեց. «Փաշինյանի պայքարը ինձ հայտնի չէ, չգիտեմ՝ ինչի համար է պայքարում, հետեւաբար չեմ կարող կարծիք հայտնել։ Մենք մերժում ենք 25–ամյա բռնակալությունը»։

Լրագրողների հիշեցմանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագրի դեմ է ընդվզում, ասաց. «Սերժ Սարգսյանի վարչապետ լինել–չլինելը չի լուծելու խնդիրը։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, մենք որեւէ խնդիր չենք լուծելու։ Մինչեւ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ մինչ դա Լեւոն Տեր–Պետրոսյանն էր։ Այսինքն՝ տվյալ պարագայում անունները կարող են փոխվել, բայց այլ բան չի փոխվում։ Հետեւաբար անձանց անուն ազգանունների խնդիրը չէ, խնդիրը համակարգային է, եւ պետք է լուծենք այս խնդիրը։ Արդեն ասեցի՝ կարեւորն այն է,  որ համախմբվենք ազգով, այլ ոչ թե քաղաքական միավորները պետք է իրար միանան, մենք խնդիր ունենք գաղափարի շուրջ միավորվելու, իսկ գաղափարը Սերժ Սարգսյանի վարչապետ լինել– չլինելը չէ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ