News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ռոն Ալպ-Օվերն շրջանի Դեսին Շարպիո քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։

Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Դեսին Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրան, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանը,  Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, քաղաքային խորհրդի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Միջոցառումները սկսվել են Ֆրասիացի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի ներկայացմամբ:

«Ֆրանսիայում Արցախի օրերի» ծրագրում ընդգրկված են նաեւ նկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճանապարհորդություն դեպի Արցախ» ջրանկարների շարքը, Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի, Հյուլե Քեշիշյանի «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները Տոբոգան թատերասրահում:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաեւ Դեսինի-Շարպիոյի Հայ մշակույթի տան կողմից մարտի 19-ին կազմակերպել ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան Կլոդ Մութաֆյանի դասախոսությունը՝ «Բացահայտել Արցախը» խորագրով։

2017 թ. սեպտեմբերի 25-ին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Ճարտար եւ Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ