News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները եւ Կանադան 2016 թվականի համեմատ պաշտպանության համար գրեթե 5 տոկոսով ավելացրել են ծախսերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ այս տարի դաշինքի ութ անդամները պաշտպանության համար կհատկացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսը:

Արդեն հինգ երկրները արել են այդ: Խոսքը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի, Հունաստանի եւ Լեհաստանի մասին է, սակայն նոր գնահատականները ցույց են տալիս, որ Լեհաստանը ծախսերը կրճատել է:

Հիմնական ցուցանիշը վերաբերում է նրան, թե որքան է յուրաքանչյուր երկիրը ծախսում սեփական պաշտպանության համար, այլ ոչ թե որքան է վճարում ՆԱՏՕ-ն:

ՆԱՏՕ-ի 29 դաշնակիցները 2017-ին ավելի քան 900 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել, ԱՄՆ-ի ծախսերը երկու երրորդն են կազում: Անցյալ տարի Գերմանիան ավելացրել է ծախսերը 6 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ