News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու մարտի 19–ի նիստում ընդգրկված է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու նախագիծը։ Նածագծի հեղինակն է «Երկիր ծիրանի» խմբակցությունը։ «Ելք» դաշինքի որոշ անդամներ արդեն իսկ իրենց կոշտ դիրքորոշումը հայտնել են այս նախագծի կապակցությամբ, սակայն Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցները անդրվելի են։ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ Վազգեն Սարգսյանի անվամբ մեկ փողոցն էլ բավական է։

«Ես նրանց քննադատություններին ժամանակի սղության պատճառով չեմ ծանոթացել, բայց նշեմ, որ մեր քաղաքի սրտում Վազգեն Սարգսյանի անվան երկու փողոց կա եւ, իհարկե, նրանցից մեկը պետք է անվանակոչվի Վիլսոնի անվամբ, քանի որ նա հայ ազգի համար շատ մեծ նշանակություն ունեցող անձնավորություն է։ Ընդ որում այդ երկու փողոցներից մեկին Վազգեն Սարգսյանի կիսանդրին մեջքով է շրջված։ Գուցե այլ խմբակցության անդամներ նշում են՝ ինչպես կարելի է դիպչել ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, այո ոչ ոք չի ժխտում, որ նա մեծություն է,սակայն, չէ՞ որ մենք ունենք նաեւ այլ ազգային հերոսներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Պավլիկը, Միայնակ Գայլը, որոնք այսօր բանտախցերում են, ինչո՞ւ են նրանք մոռանում այդ հերոսների մասին»,–մեկնաբանել է Մարինա Խաչատրյանը։

Վերջինս շեշտել է, որ այլ փողոց հարկավոր չէ անվանափոխել Վիլսոնի անվամբ, քանի որ դա պետք է լինի Լենինի արձանի նախկին տարածքին հարակից եւ դրա համար հարմար է Սպարապետի անվան փողոցը։

Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվամբ փողոց Երեւանում միայն մեկն է, Հանրապետության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ