News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող պարզ լուծում ունենալ: Այս մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբի գլխավոր  քաղաքական խորհրդական, քաղաքական տեխնոլոգ Ստանիսլավ Բելկովսկին:

Նրա խոսքով, հակամարտության լուծման համար անհրաժեշտ է լիովին նոր հայեցակարգ, եւ դա պահանջում է քաղաքական սերնդափոփոխություն` եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում եւ Ռուսաստանում, որը, այսպես թե այնպես կմնա այս դաշտում որպես դերակատար, թեկուզ ոչ այնքան ազդեցիկ, ինչպես 90-ական թվականների սկզբում, երբ Ռուսաստանի դիրքորոշումը կախված էր նրանից, թե ով է հաղթում «այդ ժամանակների դե-ֆակտո հայ-ադրբեջանական պատերազմում»:

Նրա կարծիքով, աշխարհաքաղաքական տեսանկյունից Մոսկվան չի կարող 100 տոկոսով հեռու պահել իրեն այս խնդրից: «Պատմական պարույրի հաջորդ գալարում  որոշակի մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին», - նշել է Բելկովսկին:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ կմնան մի շարք աշխարհաքաղաքական եւ աշխարտնտեասական գործոնների պատճառով: «Բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը չպետք է իրեն որպես Հայաստանի ուսուցիչ եւ կամ դաստիարակ ընկալի: Այն պետք է լինի գործընկեր, թեկուզ  ավագ, բայց գործընկեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ