News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը Trump Organization ծանուցագիր է ուղարկել՝ պահանջելով տրամադրել մի շարք փաստաթղթեր, այդ թվում Ռուսաստանի հետ կապված, հաղորդում է New York Times-ը` վկայակոչելով գործին մոտ երկու աղբյուրի: Սա առաջին դեպքն է, երբ հատուկ դատախազը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնեսի հետ կապված փաստաթղթեր է պահանջում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայտնի չէ, թե որքան տեղեկություններ են պահանջվում Մյուլերի ծանուցագրով, եւ ինչու է նա որոշել ուղարկել պաշտոնական ծանուցագիր՝ ընկերությանից փաստաթղթերը պահանջելու փոխարեն:

Ակնհայտորեն, Մյուլերը վերջերս ընդլայնել է իր հետաքննության շրջանակը, սկսելով ուսումնասիրել օտարերկրյա հովանավորների դերը Թրամփի քաղաքական գործունեության ֆինանսավորման գործում: Վերջին շաբաթների ընթացքում Մյուլերի թիմը հարցաքննել է մի քանի վկաների, այդ թվում `ԱՄԷ իշխանությունների խորհրդատուին՝ դեպի ԱՄՆ այդ երկրի ֆինանսական միջոցների հոսքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ