News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանի քարանձավներից մեկում, հայտնում է Associated Press-ը։ Միջազգային հետազոտողների կողմից քարանձավային համալիրում հայտնաբերվել են 6000 տարվա հնության խաղող ճզմելու տարա, թթվեցման կուժեր եւ անգամ գավաթներ եւ փիալաներ։

Պեղումների ղեկավարներից մեկի՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Գրեգորի Արեշյանի խոսքով, չնայած, որ արդեն հայտնաբերվել էին գինեգործության հնագույն վկայություններ, սակայն այս գտածոները լիարժեք գինեգործության ամենավաղ նմուշներն են։ Գտածոները, որոնց մասին հունվարի 11-ին հայտարարել է Ագային աշխարհագրական հանրությունը, ներկայացված են Journal of Archaeological Science օնլայն պարբերականում։

«Ապացույցները համոզիչ կերպով խոսում են այն մասին, որ սա գինեգործական հարմարանք է»,- ասել է Փենսիլվանիայի համալսարանի թանգարանի բիոմոլեկուլյար հնագիտության լաբորատորիայի ղեկավար Պատրիկ Մաքհովերը, ով, սակայն, հետազոտող խմբի մեջ չի եղել։

Ի դեպ, Հայաստանի միեւնույն տեղանքում հայտնաբերվել էր աշխարհի ամենահին՝ 5500-ամյա կոշիկը։ Այդ մասին հայտարարվել էր անցած տարվա ամռանը։

Հնեաբանների խոսքով, քարանձավում հայտնաբերվել են նաեւ խաղողի կորիզներ, ճզմված խաղողի մնացորդներ, չորացած ողկույզներ։

Ամենահին՝ 5100 տարեկան նմուշները գտնվել էին հին եգիպտական թագավոր Սկորպիոն Առաջինի դամբարանում։ 

Իր գրքերում Մաքհովերը ենթադրում է, որ «գինու մշակույթը», այդ թվում՝ եւ եվրասիական խաղողի «յուրացումը» սկիզբ են առել Հայաստանի շուրջ եղած լեռնային շրջաներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ