News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի Մայամիում (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) կամուրջի փլուզման հետեւանքով զոհերի թիվը կազմել է 4 մարդ, եւս 9-ը մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնել է հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Դեյվ Դաունին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր աշխատանքը կշարունակենք այնքան, մինչեւ համոզվենք, որ փլատակների տակ այլեւս ողջ մնացածներ չկան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Դաունին:

Փլուզման վայրում աշխատում են շներով փրկարարները, որոնք վարժեցված են փլատակների տակ մարդկանց որոնելու համար:

Ավելի վաղ Local10  հեռուստաալիքը, վկայակոչելով հրշեջ-փրկարարական ծառայությանը, հայտնել էր 6 զոհի մասին, իսկ Ֆլորիդայից սենատոր Բիլ Նելսոնը չի բացառել, որ զոհերի թիվը կարող է կազմել  մինչեւ 10 մարդ:

Local10-ի տեղեկություններով՝ կամուրջը վերջնականապես կառուցված չէր: 950 տոննա քաշով հատվածը հենասյուների վրա էր դրվել վերջերս՝ մարտի 10-ին: 14 մլն դոլար արժեք ունեցող կամուրջը նախատեսված էր Ֆլորիդայի Միջազգային համալսարանի ուսանողների կյանքը թեթեւացնելու համար՝ այն միացնելով ուսանողական թաղամասին: Հիմա նրանք ստիպված են բուհ հասնել հատուկ ավտոբուսներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ