News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ:

Փետրվարի 16-ին դեռեւս ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում գտնվող Ա. Սարգսյանը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպել էր Արցախի ԱԺ նախագահի, իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես պնդում են մեր աղբյուրները` տեղի է ունեցել բավական լուրջ հարցուպատասխան հատկապես ԼՂ հիմնախնդրի եւ դրա լուծման ուղիների մասին: Եվ այս թեմայի վերաբերյալ Ա. Սարգսյանի պատասխանները, արտահայտած տեսակետները պարզապես չեն բավարարել Արցախի իշխանություններին:

Եւ հիմա նրանք տեսակետ ունեն, որ նոր նախագահը չի կարողանա միջազգային ատյաններում ըստ արժանվույն ներկայացնել հիմնահարցի էությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ խմբակցության` «Հզոր հայրենիքի» պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ, ով հերքել է այս տեղեկությունները` ասելով. «Ղարաբաղյան խնդրի հետ կապված ոչ միայն Արմեն Սարգսյանից ակնկալիք կա, այլեւ համայն հայությունից…Սարգսյանը դեսպան էր մինչեւ նախագահ ընտրվելը, եւ ինքը քաջատեղյակ է ոչ միայն բանակցային գործընթացի ներկա փուլից, այլեւ բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ