News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ոչ, նման բան չկա»,- այսպես համառոտ պատասխանելով մեր հարցին, գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հերքեց այն խոսակցությունները, ըստ որոնց, նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրելու։ Չնայած սրան, կառավարամերձ աղբյուրի փոխանցմամբ, գյուղատնտեսության նախարարը ցանկացել է դիմում գրել մի քանի ամիս առաջ, սակայն դա չի արել, քանի որ մեծ շուքով աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ուրախ երգը կիսատ է մնացել, և նա ստիպված է եղել դիմումը հետ վերցնել։ Ի դեպ, այս պահին կառավարության միջանցքներում չեն բացառում, որ այս նախարարը երկրորդ անգամ կարող է դիմում գրել։

Փաստենք, որ սա առաջին դեպքն է, երբ իշխանությունը չի պարտադրում, բայց նախարարն ուզում է հեռանալ։ Ըստ որոշ խոսակցությունների, նախարարական պաշտոնից Աշոտ Մանուկյանի հրաժարվելը պայմանավորված է երկու գործոնով. առաջին դեպքում ասում են, թե հաստատված ծրագրերն իրատեսական չի համարում, իսկ երկրորդ դեպքում նշում են, որ նախարարին առաջարկել են միջազգային այլ կազմակերպությունում ավելի հետաքրքիր աշխատանք։

Թե այս երկու գործոններից որն է իրատեսական, դժվար է ասել, սակայն փաստ է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի անուն-ազգանունը լրագրողները հաճախ մոռանում են, ինչը բնական է։ Մոտ երկու տարվա ընթացքում լրատվամիջոցների հետ հանդիպել է մեկ-երկու անգամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ