News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյարդապարալիզացնող նյութը, որով թունավորել են Բրիտանիայի համար լրտեսություն իրականացրած ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը՝ Յուլիային, Յուլիայի ուղեբեռի մեջ է եղել այն ժամանակ, երբ նա Մոսկվայից մեկնել է Լոնդոն։ Այս մասին հաղորդել է Telegraph–ը։

The Telegraph–ը ենթադրում է, որ մարդասպանները կարող էին հեշտությամբ ներթափանցել Յուլիայի բնակարան եւ այդ նյութը տեղադրել նրա ուղեբեռի մեջ։ Իսկ Յուլիան, առանց իմանալու նյութը տարել է Մոսկվայից Լոնդոն մարտի 3-ին։

Պարբերականը նաեւ հնարավոր է համարում, որ դեպքի ժամանակ տուժած ոստիկանները՝ Նիկ Բեյլին թունավորվել է ոչ թե այնտեղ, որտեղ Սկրիպալն ու Յուլիան հայտնաբերվել են անգիտակից վիճակում, այլ Սկրիպալի տանը։

Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ։ Բրիտանական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ նրանք թունավորվել են «նովիչոկ» նյարդապարալիզացնող նյութով։

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Իսկ արդեն մարտի 14–ին Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու եւ  Ռուսաստանի հետ երկկողմ շփումները կասեցնելու մասին։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:

Իսկ մարտի 14-ին ՌԴ ԱԳՆ խոստացել է հայտարարությամբ հանդես գալ Բրիտանիայի վարչապետի հայտարարության շուրջ, ապա խոստացել հայելային պատասխան տալ ռուս դիվանագետների արտաքսմանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտնել է, որ Մոսկվան բրիտանացի դիվանագետներին կարտաքսի՝ ի պատասխան Լոնդոնի համանման գործողությունների:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ