News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն իր տեսակի մեջ խոշորագույն անդրտարածաշրջանային ծովային զորավարժություններ է սկսել, որում ներգրավել են 10 հազար զինծառայողներ, հաղորդում է Global Times–ը։

«Իր տեսակի մեջ խոշորագույն զորավարժությունների շրջանակներում 10 զինծառայողներ հաղթահարել են 2 հազար կիլոմետր եւ ժամանել երկու ուսումնական բազաներ՝ հարավ–արեւմտյան Յունիան նահանգում եւ արեւելյան Շանդուն նահանգում, որտեղ սկսել են զինավարժությունները»,–գրում է պարբերականը։

Զինավարժություններում ներառվել են տրանսպորտային տարատեսակ միջոցներ, այդ թվում՝ օդային, ծովային, երկաթուղային։ Զինավարժության ընթացքում նախատեսված են կատարել 30 վարժություն արեւադարձային լեռնային շրջաններում եւ ջունգլիներում։  Որքան կտեւեն զինավարժությունները, չեն հստակեցվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ