News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ,  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին՝ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հոլ Ռոջերսին եւ կոնգրեսական Նիտա Լովեյին սատարել Արցախի եւ Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին, հաղորդում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը:

«Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ մեր երախտիքը հայտնել կոնգրեսական Փալոնին, Հայկական հարցերով հանձնախմբի նրա գործընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի եւ Հայաստանի համար «խաղաղության եւ բարգավաճման» օգնության փաթեթին աջակցելուն։ Այս նամակում ամրագրված են խաղաղության, բարգավաճման եւ երկարաժամկետ կայունության առաջնահերթությունները»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դիմել էր Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագծի մշակման համար պատասխանատու հանձնաժողովին՝ կոչ անելով 70 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել Արցախի ականազերծման եւ վերականգնման, սահմանից դիպուկահարների հեռացման Ռոյս-Էնգել նախագծի կյանքի կոչման, ԱՄՆ-Հայաստան տնտեսական եւ ռազմական համագործակցության ծավալման եւ Հայաստանին որպես Մերձավոր Արեւելքում փախստականների ապաստարանի աջակցելու համար:

Մասնավորապես, Հանձնախումբը առաջարկել է 6 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման եւ հաշմանդամների վերականգնման համար եւ 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաեւ 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Մերձավոր Արեւելքից փախստականների ընդունման համար օգնություն: Նաեւ առաջարկվում է կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ