Բելգիայի Անտվերպեն քաղաքում այս գիշեր երկու պայթյուն է որոտացել, տուժողներ չկան, հաղորդում է RTBF–ն։
Լրատվամիջոցի տեղեկությամբ՝ պայթյունի հետեւանքով 14 մարդատար մեքենա է շարքից դուրս եկել, վնասվել են երկու բնակարանների ճակատային հատվածներ։ Ոստիկանությունը կասկածներ ունի, որ պայթյունը քրեական բնույթ ունի։
Պետք է նշել, որ նմանատիպ մի միջադեպ տեղի էր ունեցել հինգշաբթի երկրի հարավում։ Ավելին, շաբաթվա սկզբից նմանատիպ հանցագործություններ են կատարվել երկրի մի քանի շրջաններում։