News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի երեկոյան Քյոլնում իրար են բախվել 2 քաղաքային էլեկտրագնացքներ, ինչի հետեւանքով տուժել է 43 մարդ, հայտնում է Bild տաբլոիդը:

Ոստիկանության տվյալներով՝ 15 տուժած բուժօգնության կարիք է ունեցել: Ուրբաթ առավոտվա դրությամբ՝ նրանցից մեկը դեռեւս հիվանդանոցում է: Սպասվում է, որ տուժածների թիվը, հնարավոր է, աճի:

Իրավապահները հաստատել են, որ մեքենավարներից մեկը հարբած էր, ինչը հաստատվել է հարբածությունը ստուգող սարքով: Ոսստիկանությունը սպասում է նաեւ արյան անալիզի արդյունքներին: Նույն տեղեկությունը հայտնել են նաեւ Քյոլնի տրանսպորտի ծառայությունից:

«Ոստիկանությունը հայտնել է, որ վթարը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ մոտեցող գնացքի մեքենավարը ալկոհոլի ազդեցության տակ էր: Եթե դա հաստատվի, մեզ խորապես ապշահար կանի, կանցկացվեն ներքին քննություններ: Քյոլնի տրանսպորտի ծառայությունում նման բան դեռ չէր եղել»,- Twitter-ում նշել են ծառայության աշխատակիցները:

Պատահարի հետեւանքով երկաթուղում ուշացումներ են գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ