News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում տպագրել են աշխարհում ամենաարտասովոր 3D-տներից մեկը. տան պատերը կազմված են ծաղկի հարյուրավոր վեցանիստ թաղարներից, որոնցից յուրաքանչյուրում կարող են աճել սուկուլենտներ, հայտնում է Designboom-ը:

3ders կայքը կառույցն անվանել է երբեւէ պրինտերով տպագրված շենքերի շարքում ամենագեղեցիկը:

Cabin of Curiosities կոչված տաղավարը կառուցել է Օքլենդից Emeging Objects սթարթափը: Տան համար 3D պրինտերով տպագրել են կերամիկական սալիկների 2 տեսակ՝ դեկորատիվ վեցանիստներ ճակատամասի համար թաղարներով եւ ուղղանկյուն կղմինդր՝ տանիքի եւ կողմնային պատերի համար կեռերով: Ամբողջ տաղավարի համար պահանջվել է 4500 տարր:

Ճակատամասի թաղարների մեջ տնկել են ոչ պահանջկոտ բույսեր՝ սուկուլենտներ, կակտուսներ եւ ծաղիկներ: Այսպիսով՝ յուրաքանչյուր վեցանիստը յուրահատուկ է դարձել: Տնակը, որտեղ տեղակայել են առեւտրի հարմարավետ տաղավար, ստեղծվել է գերազանցապես վերականգնվող եւ վերամշակված նյութերից: Այսպես՝ ներքին պատերը պատրաստված են պլաստիկից, որը ստացել են ոչ թե նավթից, այլ եգիպտացորենից: Օգտագործվել են նաեւ թեփ, մամլված եւ չորացված խաղողի կեղեւը եւ իհարկե՝ կավ:

Չնայած Cabin of Curiosities-ի գլխավոր նշանակությունը շինարարության մեջ 3D տպագրության հնարավորությունների ցուցադրումն է, նման մոտեցումը կարող է նպաստել Օքլենդում նոր բնակելի մակերեսների հայտնվելուն, որտեղ այս խնդիրն առանձնապես սուր է դրված: Տեղական իշխանություններն անգամ արգելել են տնամերձերում լրացուցիչ խորդանոցների կառուցումը՝ դրանք վարձակալության են տվել աղքատ վարձակալներին: Սակայն եթե «խորդանոցներն» ամբողջությամբ կանաչով ծածկվեն, քաղաքի պատկերը չեն փչացնի, նշում է 3ders-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ