News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե այս օրինագիծը մասնագիտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստանա, ապա հարցը, որը հարուցել էր հայ հանրության ոչ միանշանակ վերաբերմունքը, կփոխանցվի խորհրդարանի քննարկմանը: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդների եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է՝ միացել է Բոլոնյան գործընթացին, սակայն հանրապետության բուհերը այս ընթացքում այդպես էլ չեն կարողացել ամբողջությամբ անցնել նոր համակարրգին՝ պահպանելով հին՝ իրեն արդեն սպառած համակարգի տարրերը, ինչը չի նպաստում ուսուցման արդյունավետության աճին: «Մենք կրեդիտային համակարգ ենք ներդրել: Սակայն այն դեռեւս չի կարողացել մեր երկրում ամբողջությամբ արմատակալել»,- խոստովանեց Մկրտչյանը:

Նախարարը նշեց, որ այս օրինագծով, ըստ էության, առաջարկվում է հաստատել 3-ից մինչեւ 5 տարի ժամկետով անցումային շրջան, որի ընթացքում Հայաստանի կրթական ոլորտում ծավալուն բարեփոխումներ կիրականացվեն: Այսպես՝ կմեծանա պետական բուհերում դասավանդվող օտար լեզուների թիվը, դասախոսները վերաորակավորում կանցնեն, նրանց մասնագիտական որակներին ներկայացվող պահանջները կմեծանան, դասախոսական կազմի միջին տարիքը կնվազի երիտասարդ դասախոսների աշխատանքի ընդունելով, նաեւ կիրականացվեն մի շարք համակարգային փոփոխություններ՝ ուղղված բարձրագույն կրթության հայկական համակարգը համընդհանուր ընդունելի միջազգային ստանդարտներին մոտեցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ