News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 16-ին, եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատավարության ընթացքում հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվող Քյարամ Քալաշյանի պաշտպանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց։

Պաշտպանը հայտարարեց, որ Քյարամ Քալաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այլ պնդում է, որ ինքը փրկել է Թելման Քալաշյանին, քանի որ մահացածների հարազատները փնտրում էին նրան՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։

«Ավելին, Քյարամ Քալաշյանը գովելի արարք է կատարել, եթե նա այդ վայրից չփախցներ Թելման Քալաշյանին, ապա ավելի շատ մարդիկ կմահանային եւ կվիրավորվեին, այնինչ նրա կողմից կանխվել են նման զարգացումները։ Մամե Օզմանյանի գլխավորությամբ, մահացածների հարազատները փնտրում էին Թելմանին, որ սպանեին»,- ասաց պաշտպանը։

Մինչ այդ դատավորը խնդրեց ամբաստանյալներին ներկայանալ, ինչին Թելման Քալաշյանը պատասխանեց, որ ունի 5-ամյա կրթություն, ամուսնացած է եւ խնամքին ունի 4 երեխա։ Քյարամ Քալաշյանն էլ պատասխանեց, որ ունի 3-ամյա կրթություն եւ երեխաներ խնամքին։

Հարցին, թե գիտե՞ք, արդյոք ձեր իրավունքներն ու պարտականությունները Թելման Քալաշյանը պատասխանեց․ «Դե մենք անգրագետ ժողովուրդ ենք, քցողներին ասեք, իրենք գիտեն»։

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ իր պաշտպանյալ Քյարամ Քալաշյանը քրեակատարողական հիմնարկում չի ստացել մեղադրական եզրակացությունը, ինչին մեղադրողը հակադարձեց, որ մեղադրյալը «Նուբարաշենի»  ՔԿՀ-ում ստացել է մեղադրական եզրակացությունը։

Նշենք, որ դատական կարգադրիչներին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը նիստերի դահլիճում, նախագահող դատավոր Սուրեն  Մնոյանն էլ հայտարարեց, որ նման վարքագիծ դրսեւորելու դեպքում ինքը ստիպված կլինի դատական սանկցիա կիրառել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ