News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 16-ին, Շամիրամում 4 եզդիների սպանության գործով նիստին կրկին իրավիճակը սրվեց, երբ  միջնորդության վերաբերյալ իր կարծիքը հայտնեց տուժող Միշա Օզմանյանը։

Նա հայտարարեց, որ Քյարամ Քալաշյանը նույնպես հանցագործ է քանի, որ թաքցրել է 4 հոգու սպանողին․ «Էդ ավազակին թաքցնողը չպիտի ազատ  արձակվի»։

Նրա խոսքերից վրդովվեց Թելման Քալաշյանը եւ տեղից վեր կենալով բացականչեց․ «Ավազակի փողը ոնց էիր տանում ուտում»։

Տուժողներն ու մահացածների հարազատներ վրդովվեցին եւ սկսեցին գոռգոռալ ու հայհոյել Թելման Քալաշյանին։ Իրավիճակը հադարտեցնելուց հետո դատավոր Սուրեն Մնոյանը դատական սանկցիա կիրառեց եւ դահլիճից 1 ժամով հեռացրեց Թելման Քալաշյանին, Միշա Օզմանյանի եւ եւս մեկ կնոջ։ Տուժողներն ու մահացածների իրավահաջորդները դեմ արտահայտվեցին Կրոմվել Գրիգորյանի  ներկայացրած միջնորդությանը։

«15 տուժող եւ 44 վկա ունենք գործով, որոնք դեռ չեն հարցաքննվել եւ կարծում եմ, որ ազատության  մեջ գտնվեով ազդեցություն կունենա նրանց վրա եւ կարծում եմ պետք է մնա անազատության մեջ»,- ասաց տուժողների պաշտպանը։

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ Քյարամ Քալաշյանի խափանման միջոցըը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը քննելու։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
Ամենաշատ