News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ մարտի 16-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին ներկայացրել է վերջին 5 տարիներին ՀՀ Մրցակցային մարմնի կատարած աշխատանքը, երկրի մրցակցային իրավիճակի բարելավման տեմպերն ու զարգացման հեռանկարները:

Ծավալուն դասախոսության ընթացքում, ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց Հանձնաժողովի առաջնահերթություններն ու անդրադարձավ մեր երկրի մրցակցային իրավիճակը բնութագրող միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներին: «Առանձնակի կարեւորում եմ ապագա տնտեսագետ ուսանողների հետ նման հանդիպումները, քանի որ հենց նրանք են լինելու մեր տնտեսության վաղվա հենասյուները, վաղվա որոշում կայացնողներն ու ոլորտի ղեկավարները։ Ինձ, որպես երկրի Մրցակցային մարմնի ղեկավարի, հետաքրքիր է նաեւ ձեզանից յուրաքանչյուրի պատկերացումները, տեսակետներն ու նաեւ առաջարկները՝ մեր պետության տնտեսական մրցակցության զարգացման վերաբերյալ»,-նշեց Շաբոյանը եւ հավաստիացրեց, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաեւ, որ Հանձնաժողովի փորձը հավաստում է, որ հաճախ հասարակությունը այնքան էլ հստակ չի պատկերացնում այն հիմնական գործառույթները, որոնք գտնվում են ՀՀ Մրցակցային մարմնի կարգավորման դաշտում, իսկ դա խիստ կարեւոր է. «Քանի որ մեր կառույցի ռեսուրսները սահմանափակ են եւ ոչ բոլոր խնդիրներն է հնարավոր սեփական նախաձեռնությամբ բացահայտել, այդ պատճառով կարեւոր է հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի, խնդրի մասին մեզ տեղեկացնելով՝ առաջին հերթին իրենք պաշտպանեն իրենց շահերը եւ ապա նպաստեն գլոբալ առումով այդ խնդրի կարգավորմանն ընդհանրապես»:

Պատասխանելով ՀՀ նոր Սահմանադրության ներքո օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ համալսարանի դասախոսների հարցերին, Ա. Շաբոյանը նշեց, որ օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի նախագիծը միաձայն ընդունվել է ԱԺ-ում. Նոր օրենսդրական փաթեթով իսկապես էական եւ աննախադեպ փոփոխություններ է նախատեսվում իրականացվում. «Նոր օրենսդրությամբ բարձրացվում է ՀՀ Մրցակցային մարմնի կարգավիճակը եւ օրենքում հստակ ամրագրվում է, որ Հանձնաժողովը հանդիսանում է անկախ ինքնավար մարմին: Վերանայվել են նաեւ պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները, դրանք համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:

Շատ կարեւոր եւ էական փոփոխություն ենք համարում այն, որ Հանձնաժողովի տեսադաշտ ենք բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները: Օրենքով արգելվում է պետական պաշտոնյաների կողմից հակամրցակցային գործունեության դրսեւորումը: Նման դեպքերում եւս կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ընդհանուր առմամբ, նոր օրենսդրական փաթեթով ընդլայնվում է Հանձնաժողովի գործիքակազմը, ավելանում են նոր մեխանիզմներ եւ լիազորություններ, որոնք հնարավորություն կտան հակամրցակցային համաձայնությունները բացահայտել առավել արդյունավետ»:

Ա. Շաբոյանը պատասխանեց նաեւ մեր երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների, ֆինանսական շուկաների եւ այլ թեմաների վերաբերյալ հարցերին: ՝ Տեղեկացնենք նաեւ, որ ՏՄՊՊՀ նախագահը եւս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է եւ հետագայում շարունակել է իր համագործակցությունը համալսարանի հետ՝ զբաղվելով գիտական եւ դասախոսական աշխատանքով:

Հանձնաժողովը նման հանդիպումներ կկազմակերպի նաեւ այլ ԲՈՒՀ-ում՝ ՀՀ մրցակցային մարմնի հիմնական գործառույթների, առկա մարտահրավերների, ձեռքբերումների վերաբերյալ տեղեկացվածութայն մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ ոլորտի ապագա մասնագետների գնահատականներին, տեսակետներին ու առաջարկներին ծանոթանալու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ