News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում խարդախության եւ ուրիշի փաստաթղթերին տիրանալու համար մեղադրվող հայը բանտարկության է դատապարտվել 2 տարի 4 ամիս ժամկետով:

Դրանից զատ, դատարանը որոշել է, որ 40-ամյա Արթուր Բակունցը պետք է որպես վնասի փոխհատուցում վճարի 741,259 դոլար եւ բանտից դուրս գալուց հետո անցնի երեքամյա փորձաշրջան, հայտնում է Daily News-ը:

Բակունցն իրեն մեղավոր է ճանաչել անցյալ տարվա նոյեմբերին: Գործը հարուցվել է տղամարդու ավտոմեքենայի մեջ փաստաթղթեր, ներառյալ գողացված անձնագրեր հայտնաբերելուց հետո: Քննությամբ հաստատվել է, որ Բակունցը գործել է Աշր Մուհամմեդ Ալիի հետ, որը Speedy Tax Service-ի նախկին տերն էր եւ գողացված նույնականացման տեղեկություններն օգտագործել է կեղծ դաշնային եւ պետական եկամտահարկի հայտարարագրեր պատրաստելու համար այն մարդկանց անուններով, որոնցից անձնական տվյալները գողացվել էին:

Ալին անցյալ տարվա դեկտեմբերին իրեն մեղավոր է ճանաչել նաեւ մեղադրանքի մի կետով: Սպասվում է, որ նրա գործով դատավճիռը կհրապարակվի ապրիլի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ