Աստանայում Սիրիայի հարցով համաժողովին մասնակցող Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ոչ հաճելի հարցի համար ղազախ լրագրողին գյուլենական է անվանել։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Աստանայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքվել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուից, թե ինչպես է մեկնաբանում այն փաստը, որ Աֆրինի գործողությունը խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Լրագրողի 2–րդ հարցը վերաբերվել է Ժնեւում Թուրքիայի դեսպանի եւ նրա հետ համագործակցող անձանց կողմից Թուրքիայի համար անցանկալի անձանց առեւանգելու փորձին։
Մեւլութ Չավուշօղլուն կատաղել է այս հարցերից՝ պատասխանելով. «Դու գյուլենականի նման ես։ Քո հարցերին չեմ պատասխանում»։