News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արագածոտնի  մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 16-ին, Շամիրամում 4 եզդիների սպանության գործով հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվող Քյարամ Քալաշյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը դատարանը մերժեց։

Դատարանը մերժեց պաշտպան Կրոմվել Գրիգորյանի միջնորդությունը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, գործի նյութերին ծանոթանալու համար եւ դատավոր Սուրեն Մնոյանը հայտարարեց, որ դատական նիստերն անհարկի ձգձելու միտում է տեսնում։

Կրոմվել Գրիգորյանը փորձեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն դատավոր Մնոյանը չթույլատրեց, խնդրելով մեղադրողին ներկայացնել մեղադրանքը։

Պաշտպանը սկսեց վիճաբանել դատավորի հետ, որ վերջինս իրավունք չունի առանց իր միջնորդությունը քննելու անցնել դատաքննության բուն փուլին։ Երբ Կրոմվել Գրիգորյանը ցանկացավ լքել նիստերի դահլիճը, դատավոր Սուրեն Մնոյանը հայտարարեց, որ թույլ չի տալիս պաշտպանին լքել նիստերի դահլիճը, ապա թույլատրեց պաշտպանին ներկայացնել միջնորդությունը։

Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ հաջորդ ուրբաթ կներկայացնի դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

Դատական նիստը հետաձգվեց , հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ