News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ժողովրդի մեջ սոցիալ-տնտեսական դժգոհության հիմքեր կան, եթե չլինեին, ապա համատարած դժգոհությունը, անգամ ատելությունը չէր լինի գործող իշխանությունների նկատմամբ, չէր լինի նաև «Սասնա ծռերի» ապստամբությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

«Մեր խնդիրն է ժողովրդական դժգոհությունը վերածել ընդվզման, որովհետև մեր երկրում արդեն քանի տարի է ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, ուրեմն կարող է լինել միմիայն համաժողովրդական ընդվզման միջոցով»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով, ընդվզման առիթ է նաեւ այն, որ բոլոր ոլորտներում տապալված Սերժ Սարգսյանը, որն ի սկզբանե 10 անմեղ զոհերի գնով եկավ իշխանության եւ ամեն ինչ արեց այդ իշխանությանը կառչած մնալու համար, հիմա էլ որոշել է երրորդ ժամկետը իշխել մեզ, որի համար որեւէ հիմք չունի. «Որեւէ դրական զարգացում երկրում չի արձանագրվել, նաեւ խոստում է տվել եւ ըստ էության, այդ խոստմամբ ամրապնդել է սահմանադրական փոփոխությունները, որոնց ով իր համար երաշխավորել է երրորդ ժամկետը:

Սա խայտառակ ստախոսություն է, որը հիմա իր շուրջ հավաքված հանցախումբը ինչ-որ ձեւով փորձում է արդարացնել: Սա անհանդուրժելի է, որովհետեւ եւս նահանջ է ժողովրդավարությունից եւ եւս մեկ մեծ քայլ է դեպի ավտորիտար պետություն»:

Կարապետ Ռուբինյանը ընդգծեց, որ նահանջը բոլոր ոլորտներում, զուգորդվում է նրանով, որ այդ բոլորի հեղինակը փորձում է ամեն գնով մնալ իշխանության. «Մենք սա հանդուրժել չենք կարող եւ մեր խնդիրն է ժողովրդին օգնել ուղղորդել դեպի համաժողովրդական ընdվզում դրա դեմ»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ իշխանությունները ձեւավորվում են եւ իշխանափոխություն տեղի է ունենում ընտրությունների միջոցով, իսկ ՀՀԿ-ն 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթել է, Ռուբինյանն արձագանքեց. «Եթե Շարմազանովն ասում է, որ իշխանափոխությունը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, ինչու մինչեւ հիմա իշխանափոխություն տեղի չի ունեցել Հայաստանում ընտրությունների միջոցով: Շարմազանովը չգիտի՞, թե որ երկրում է ապրում եւ որ երկիրն է ապականում իր բարբաջանքով, կարծում եմ՝ շատ լավ գիտի»:

Նշենք, որ այսօր՝ մարտի 16-ին, Ազատության հրապարակում իր երկրորդ հանրահավաքն է կազմակերպելու «Հանուն Հայաստան պետության» ճակատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ