News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստած երկրում ափիոնային ճգնաժամի հաղթահարման ծրագիրը նախատեսում է որոշ թմրավաճառների համար մահապատժի սահմանում, հայտնում է Politico-ն:

«Այս հավակնոտ ծրագրի մասին, որը Սպիտակ տունը ընթացիկ ամսում առանց ավելորդ աղմուկի տարածեց քաղաքական նշանակումներ ստացածների շրջանում, հնարավոր է՝ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարի արդեն երկուշաբթի՝ Նյու Հեմփշիր իր այցելության ժամանակ, որն ամենաշատն է տուժել ափիոնային համաճարակից,- նշում է պարբերականը: - Ծրագիրը ներառում է ինչպես նախազգուշական միջոցառումներ, այնպես էլ բուժման հնարավորություններ, որոնց վաղուց սատարում են ակտիվ գործողությունների կողմնակիցները: Այն նախատեսում է նաեւ հարկադրանքի ուժեղացված միջոցառումներ, որոնք մշակվել են նախագահի՝ թմրավաճառների գործողությունները խստորեն կասեցնելու մասին հաճախակի հնչող կոչերին համապատասխան»:

Թրամփի ծրագրով նախատեսվող թմրամիջոցներ ապօրինի մատակարարողներից ոմանց նկատմամբ մահապատիժը աջակցություն է ստացել նվազագույնը մեկ հանրապետական կոնգրեսական Քրիս Քոլինսի կողմից, որն ընտրվել է Նյու Յորքի նահանգից: Ըստ պարբերականի՝ դեմոկրատները իրենց անհանգստությունն են հայտնել այսպիսի պատժամիջոցների վերաբերյալ եւ հասկացրել են, որ նման խմբագրմամբ նախագահի համար դժվար կլինի իր ծրագրի համար Կոնգրեսի աջակցությունն ստանալ:

«Մենք դեռեւս վճարում ենք ձախողմամբ ավարտված «թմարնյութերի դեմ մի պատերազմի» համար, իսկ նախագահը մշակում է նոր պատերազմական արշավ սկսելու ծրագիր,- ասել է Մասաչուսեթսից ընտրված դեմոկրատ սենատոր Էդվարդ Մարկին: - Մենք չենք կարողանա ափիոնային համաճարակը հաղթահարել մարդկանց մահապատիժների եւ կալանավորումների իրականացման ճանապարհով»:

Politico-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ նշված ծրագիրի իրականացման համար Թրամփի հայտարարած գումարը, հնարավոր է,  բյուջեն էապես գերազանցի, ինչը հաստատապես Կոնգրեսի աջակցությունը չի ստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ