News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աղջկա արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով ապօրինաբար նրան կյանքից զրկելու նպատակով խեղդելու  համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Հրածին Փայտյանը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել:

NEWS.am-ի տեղեկություններով, 57-ամյա կինը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած դատավճռի հետ եւ շարունակում է պնդել, որ երեխան մահացած է ծնվել, որից հետո է միայն ինքն այդ քայլին դիմել: Մինչդեռ, դուստրը ցուցմունք է տվել, որ երեխայի ճիչն ինքը լսել է: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նույնպես ապացուցվել է, որ երեխան առողջ է ծնվել, որեւէ խնդիր չի ունեցել: Նշենք, որ Հրածին Փայտյանը 7 երեխա ունի:

Ըստ մեղադրանքի՝ Հրածին Փայտյանը 2017թ. սեպտեմբերի 27-ին ժամը 02:00-ի սահմաններում Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա՝ արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով սպանել է դստեր նորածին երեխային: Այնուհետեւ կինը թոռան դին փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ