News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայկական օրենսդրությունում աղբի տեղափոխության մասին կետ կա, սակայն կետ չի եղել աղբյուսների տեղադրության մասին: Այս մասին մարտի 16-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Թափոնների մասին», «Աղբահավաքության եւ սանմաքրման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախարարն առաջարկեց հասկացություն մտցնել այն մասին, թե որտեղ պետք է լինի աղբի կուտակման վայրը, կազմակերպել եւ հստակեցնել աղբահավաքության եւ հետագա օգտահանման կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ ստեղծել հատուկ ժամանակավոր աղբյուսներ, որտեղ աղբը կկուտակվի, որից հետո կտեղափոխվի դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներով եւ կօգտահանվի: «Ես կարծում եմ, որ մենք այս գործընթացը պետք է սուբսիդավորենք: Քանի որ մեր բնակչության վճարունակությունը բավականին ցածր է»,- հավելեց Լոքյանը:

Ինչպես նշեց նախարարը, մարզերում աղբահավաքության եւ օգտահանման համար ծրագրվում է քաղաքացիներից գանձել ընդամենը 2 մլրդ 800 մլն դրամ:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը շեշտեց, որ շրջակա միջավայրն աղտոտելու պահին բռնված քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության:

Դավիթ Լոքյանը վստահություն հայտնեց, որ եթե քաղաքացիների պատասխանատվությունն ավելի բարձր լինի, եւ նրանք աղբը չթափեն դրա համար չնախատեսված տեղերում, ապա աղբահավաքության եւ օգտահանման ծախսերը կտրուկ կնվազեն, իսկ դա թույլ կտա նվազեցնել քաղաքային եւ գյուղական բյուջեների ծանրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ