News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց ստացել է նամակ, որում վերջինս բողոքում է գյուղի դպրոցի տնօրենից, ուսումնական գործընթացից եւ ուսուցիչների աշխատավարձից: Անահիտ Բախշյանը տարածել է Դողսի բնակչուհու նամակը. «Ծնունդով Արմավիրի մարզի Դողս գյուղից եմ։ Շատ եմ մտահոգվում գյուղիս ու դպրոցիս մասին, դրա համար էլ Ձեզ եմ գրում։ Մեր դպրոցի 23 տարվա տնօրենն այդ տարիների ընթացքում դպրոցը ճզմելուց եւ երեխաներին դեգրադացնելուց բացի ոչինչ չի արել։ Ունենալով, հայավարի ասած, այսպես կոչված, լավ թիկունք, 23 տարի շարունակ ինչ֊-ինչ ձեւերով մնալով պաշտոնում՝ ոչինչ չի արել դպրոցի առաջխաղացման, երեխաների զարգացման, դասապրոցեսի ճիշտ կազմակերպման համար։ Ավելացնեմ, որ դպրոցում ահավոր է կազմակերպվում դասապրոցեսը։ Ով երբ ուզի, ոնց ուզի, վիճակ է։

Նաեւ աշխատավարձերից անհասկանալի պահումներ է անում` ստորագրել տալով մեկ գումարի դիմաց, բայց լրիվ այլ գումար տալով։ Այսքան ժամանակ ոչ ոք ձայն չի հանել աշխատանքը չկորցնելու եւ այդ չեղած գումարից էլ չզրկվելու պատճառով, բայց այլեւս հերիք է։ Ժամանակն է՝ պատասխան տան երեխաների ապագան փչացնելու եւ հայրենիքի «հերն անիծելու» իրենց «սուրբ» գործի համար»:

Բախշյանը Դողս գյուղի դպրոցի տնօրեն Գոհար Ավետիսյանին հորդորել է չզբաղվել նամակի հեղինակի փնտրտուքով ու դպրոցի մանկավարժներին, երեխաներին ահաբեկելով:

Տպել
Ամենաշատ