News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ես միշտ ծանր եմ տարել, որ համոզված լինելով, որ իրականում այլ որոշում կայացնել հնարավոր չէր, բայց ճիշտ չի ընկալվել: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Բարձրագույն խորհրդի անդամ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հարցին, թե կա՞ ՍԴ-ի որեւէ վճիռ, որի համար իր խիղճը տանջում է, որի համար ափսոսում է, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Դժվար է ասել: Եղել են որոշումներ, որոնք պատշաճ ձեւով չեն ընկալվել: Ես միշտ ծանր եմ տարել, որ համոզված լինելով, որ իրականում այլ որոշում կայացնել հնարավոր չէր, բայց հնարավոր չի եղել, կամ ինչ-որ ձեւով դա չի ընկալվել»:

Նրա խոսքով, սա նույնպես գիտություն է եւ իր կանոններն ունի. «Եղել են որոշումներ, որոնք շատ մեծ տանջանքով են ընդունվել, բայց հետո բավարարում է եղել: Էդպիսիներից եղավ ժամանակին, երբ եղավ որոշում,՝ կալանավայրից ստացել էինք դիմում, եւ մի ամբողջ համակարգ հակասահմանադրական ճանաչեցինք, հետո պարզվեց մենք ճշմարիտ ենք»:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ ցանկացած գործ, որ իրավական գործընթացում է, պետք է լինի թափանցիկ եւ լիարժեք քննության առարկա դառնա. «Մտածում ենք մտցնել այս ոլորտում մշտադիտարկման մոնիտորինգի համակարգ եւ վերջում գնահատվի պրոցեսի արդյունավետությունը: Խոսքը վերաբերում է բոլոր տիպի գործերին: Դատարանի նկատմամբ վստահության վերականգնումը խոսքով չի լինելու: Դա սկսվում է մարդու նկատմամբ վերաբերմունքից, դատարանում դատավարական պրոցեսից, ավարտվում է որոշումից եւ դրա կատարումից»:

Տպել
Ամենաշատ