News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ դեսպանին, նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ունենալով պատմական խորն արմատներ, այսօր արձանագրում են վերընթաց զարգացում տարբեր ուղղություններով, որոնցից արաժանահիշատակ է տարեցտարի կայուն աճ գրանցող երկկողմ տնտեսական հարաբերությունները։

Դեսպան Սադոյանն, իր հերթին, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով երկու խորհրդարանների մշատական հանձնաժողովների միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը։

Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այդ համատեքստում երկուստեք շեշտվեց բարեկամություն խմբերի միջեւ շփումների եւ փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների միջեւ իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարեւորությունը:

Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով զբոսաշրջության թեմային, մեծ գոհունակությամբ խոսեց այն մասին, որ Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է՝ հավելելով, որ վրացական կողմը դրան մեծ կարեւորություն է տալիս։

Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացումը լայն հնարավորություն կստեղծի նաեւ մարդկային շփումների համար, որը եւս կխթանի երկկողմ կապերի խորացմանը։

Խորհրդարանի նախագահը, խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության մասին, նշեց, որ ցանկալի կլիներ, որպեսզի  հայկական եւ վրացական գիտական շրջանակների միջեւ շփումներն ավելի ակտիվանան եւ այդ ուղղությամբ համատեղ նոր նախագծեր ու համագործակցության նոր հարթակներ ձեւավորվեն։

Ռուբեն Սադոյանը խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաեւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ