News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատայայի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել լողափում ծխելու տուգանքը մոտ 3 հազար դոլարից նվազեցնել մինչեւ մոտ 65 դոլար, հայտնում է Pattaya News-ը:

Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի առաջին երկուշաբթիից: Հիշեցնենք, որ Թաիլանդում փետրվարի 1-ից սկսել է գործել լողափերում ծխելն արգելող օրենքը, իսկ որպես պատիժ սահմանվել է տուգանք եւ/կամ մինչեւ մեկ տարի ժամկետով բանտարկություն:

Պատայայի քաղաքային խորհուրդը տուգանքի չափի նվազման մասին նախատեսում է զբոսաշրջիկներին տեղեկացնել թայերեն, անգլերեն եւ չինարեն հատուկ վահանակների միջոցով:

Արգելքի պահպանմանը հետեւում են լողափերում պարեկող քաղաքապետարանի աշխատակիցները, խախտումները գրանցվում են տեսահսկման խցիկներով:

Արգելքը չի տարածվում լողափերի մուտքերի մոտ տեղակայված ծխելու համար հատուկ առանձնացված գոտիներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ